Armsport.am-ը գրում է․
Ռուս հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինն իր աջակցությունն է հայտնել «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու Եվրոպա լիգայի՝ «Չելսիի» հետ եզրափակչին անվտանգության նկատառումներից ելնելով:
«Ես խորապես հիասթափված եմ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
Վերադարձրել եմ ինքնաթիռի տոմսս, իսկ Խաղի տոմսը կպահեմ ի հիշատակ կիսով չափ ստորության, կիսով չափ հիմարության՝ ուղեկցված ագահությամբ»,- գրել է Ուտկինը: