Հալեպի 6 բնակիչ տուժել է հրետակոծությունից


22:40 , 21 մայիս, 2019
Yerkir.am-ը գրում է․
Սիրիական Հալեպ քաղաքում վեց խաղաղ բնակիչ է տուժել զինյալների կողմից հրետակոծության հետևանքով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ի պատասխան, կառավարական ուժերը գնդակոծել են զինյալների դիրքերը: Ավելի վաղ, շաբաթ օրը ահաբեկիչ խմբավորումները կրակ են բացել սիրիական Լաթաքիա քաղաքի վրա, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել մի քանի մարդ: