Armsport.am-ը գրում է․
«Արսենալի» ֆուտբոլիստներն աջակցել են թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը բաց կթողնի Եվրոպա լիգայի՝ «Չելսիի» հետ եզրափակիչ խաղը:
Մխիթարյանը մարզման ժամանակ է հայտնել թիմակիցներին Բաքու չմեկնելու իր որոշման մասին:
«Զինագործների» ֆուտբոլիստները ըմբռնումով են մոտեցել նրա հայտարարությանն ու ծափահարություններով են արձագանքել:
Տեսանյութը կարող եք տեսնել այստեղ:
«Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 23:00-ին: