10:09 , 22 հունիս, 2013Չինաստանի պարեկային երեք նավերից կազմված խումբը հերթական անգամ մտել է Արևելաչինական ծովում գտնվող Սենկակու (Դյաոյույդաո) վիճելի կղզիների գոտի, որը Տոկիոն համարում է իր տարածքային ջրերը: Այս մասին այսօր հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Ճապոնիայի առափնյա պահպանության տվյալներով՝ Չինաստանի նավերն արշիպելագի ջրեր են մտել տեղի ժամանակով ժամը 9.40-ին (Երևանի ժամանակով ժամը 05.40-ին): Ճապոնացի սահմանապահները ռադիոկապի միջոցով նրանցից պահանջում են անհապաղ լքել երկրի տարածքային ջրերը, սակայն որևէ ակտիվ գործողություն չեն ձեռնարկում:
Վերջին ամիսներին նման դեպքեր բավական հաճախ են տեղի ունենում: Սա վերջին կես տարում թվով 48-րդն է: