Գիտնականները գտել են այն միրգը, որը կարող է կանխարգելել թրոմբոզը


02:05 , 22 մայիս, 2019

Պարզվել է, որ այդ միրգը հասարակ սալորն է։ Մասնագետները նշում են, որ սալորը կարող է նաև կարգավորել ստամոքսա-աղիքային համակարգի աշխատանքը, օգնել հիպերտոնիայի, անեմիայի, աթերոսկլերոզի, արյան շրջանառության հետ կապված խնդիրների և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ։

Այս միրգը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր, A, B, C. E և K խմբի վիտամիններ, հակաօքսիդանտներ և օգտակար հանքանյութեր։ Մասնագետները նշում են, որ այն պարունակում է նաև երկաթ, ֆոսֆոր, ցինկ, յոդ, մագնեզիում, կալցիում և կալիում։

Այս մրգի առավելություններից մեկն էլ նրա հասանելի լինելն է։ Այն շատ է օգտագործվում նաև խոհարարության մեջ։