Բրիտանական աճուրդներից մեկում վաճառվում է Ferrari Dino 246 GT ավտոմեքենա՝ փաթեթավորված 60 արկղերի մեջ (Photo)


07:08 , 22 մայիս, 2019

Բրիտանիայի աճուրդներից մեկում վաճառքի է հանվել 1972 թվականի արտադրության Ferrari Dino 246 GT ավտոմեքենա։ Ճիշտ է, մեքենայից միայն թափքն է մնացել, իսկ մնացածը փաթեթավորված է 60 տուփերի մեջ։ Խնդիրն այն է, որ 1970 թվականին մեքենան վերակագնելու համար քանդվել էր, սակայն դրա սեփականատերն այդպես էլ չէր կարողացել հավաքել այն։ Մեքենայի վաճառքից նախատեսվում է ստանալ 211,400 դոլար եկամուտ։