Չավի. Այն, ինչ Գրիզմանն արեց անցած ամառ, նեղացրեց Բարսելոնային ու ֆուտբոլիստներին


20:55 , 21 մայիս, 2019

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը, որն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, նշել է, որ «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը նեղացրել է կատալոնական ակումբին ու ֆուտբոլիստներին՝ անցած ամառ հրաժարվելով տեղափոխվել իրենց թիմ.

«Ես հասկանում եմ, որ Գրիզմանի՝ անցած ամառ «Բարսելոնա» տեղափոխվելու առաջարկը մերժելը վիրավորեց ակումբին ու թիմի ֆուտբոլիստներին:

Եթե մերժման պատճառը լիներ միայն ֆուտբոլաին խնդիրը, ես կխոսեի ֆուտբոլիստների հետ, որպեսզի նրանք տեսնեին, որ Անտուանն այն խաղացողն է, ով կարող է ինչ-որ բան բերել «Բարսելոնա»:

Սակայն մենք պետք է նայենք նրան, ովքեր ձգտում են մեզ հետ պայմանագիր կնքել: Մարզական տնօրե՞նը, Վալվերդե՞ն, ակումբի նախագա՞հը. եթե ես տեղափոխվեի «Բարսելոնա», կխնդրեի պայմանագիր կնքել, իսկ եթե ֆուտբոլիստները դեմ լինեին այդ ձեռքբերմանը, ես կխոսեի նրանց հետ:

Բայց վերջնական որոշումն իմը կլիներ, եթե ես լինեի Գրիզմանի կամ մեկ ուրիշի փոխարեն: Այլ բան է, եթե մարզիչը նույնպես չի ցանկանում ձեռք բերել Գրիզմանին: Այդ ժամանակ մենք խնդիր ունենք»,- Չավիի խոսքերն է փոխանցում Sport.es-ը: