Կաննի թագուհին. Այշվարիա Ռայը հերթական անգամ ապշեցրել է հանդիսատեսին և չի հիասթափեցրել երկրպագուներին


20:45 , 21 մայիս, 2019

Այշվարիա Ռայը Կաննի կինոփառատոնի ամենասպասված հյուրերից է։ Դերասանուհին ամեն տարի ապշեցնում է ներկաներին իր շքեղ և յուրօրինակ զգեստներով, որոնց մասին ցանկացած աղջիկ է երազում։

Այս տարի էլ Այշվարիան այդ կարևոր իրադարձության համար ոսկեգույն երկար զգեստ էր ընտրել, որը շատերը համեմատել են ջրահարսի պոչի հետ։ Հարկ է նշել, որ Այշվարիան այնպիսի տեսք ուներ, կարծես հենց նոր էր դուրս եկել հեքիաթից։