Armenpress.am-ը գրում է.
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը մասնակցել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն՝ Հարավային Կովկասում կայուն համայնքային զարգացման նպատակով»(ECOserve) ծրագրի արդյունքների մոդելի քննարկմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարարն իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել կենսաբազմազանության կայուն կառավարման ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) հետ առկա համագործակցությունը, միաժամանակ նշելով, որ այս նոր ծրագրի հաջողության գրավականը պետք է լինի դեռևս նախնական փուլում կարիքների ճիշտ գնահատումը, ինչպես նաև շահառուների կողմից փոխհամաձայնեցված և թիրախային միջոցառումների պլանավորումը: Ըստ Լ.Շուշանյանի՝ միայն այս դեպքում տեխնիկական աջակցության միջոցով ստացված արդյունքները հիմք կհանդիսանան ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումների համար:
Միջոցառմանը ներկայացվել է ռազմավարական մակարդակում ծրագրի ընդհանուր արդյունքների մոդելը՝ ներառյալ ակնկալվող արդյունքները, քննարկվել են գործընկեր կառույցների նկատառումները, որոնց հիման վրա կձևակերպվեն ծրագրի նպատակներին հասնելուն ուղղված ռազմավարական քայլեր: