Ջենիֆեր Լոպեսը հիացրել է իր կատարյալ մարմնով


23:00 , 21 մայիս, 2019

Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը միշտ անակնկալ է մատուցում իր երկրպագուներին անկեղծ լուսանկարներով և տեսանյութերով: Այս անգամ էլ բացառություն չէր. աստղը «Medicine» երգի ռեմիքս տարբերակի տեսահոլովակ է թողարկել:

Հոլովակում 49-ամյա Ջեյ Լոն ներկայանում է միայն ներքնազգեստով: Նման կերպարով աստղը հիացրել է իր երկրպագուներին, հատկապես իդեալական կազմվածքով, որի վրա ինտենսիվ աշխատում է մարզասրահում:

Գրեթե մերկ Լոպեսի կադրերն ընդմիջվում են տեսարաններով, որտեղ երգչուհին գայթակղիչ պարում է ձողի վրա:

Ջենիֆերի երկրպագուները բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են արել սիրելի երգչուհու վերաբերյալ: