Մակունցը՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին


17:40 , 21 մայիս, 2019

Panorama.am-ը գրում է.

«Հնարավորինս սեղմ ժամկետներում կստեղծվի ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով»,- այս մասին այսօր Ազգային ժողովոււմ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Ինչ վերաբերում է հանձնաժողովի ձևաչափին, նա նշեց, որ դրանով կզբաղվի ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը դրանով կզբաղվի. «Օրենքի շրջանակաների բոլոր ընթացակարգերին պետք է հետևել, եթե անհրաժեշտություն տեսնեն և օրենքը թույլ տա ներգրավվելու այլ անձանց, վստահ եմ, որ քննիչ հանձնաժողովը կգնա այդ քայլին։ Այս պահին հանձնաժողովի աշխատանքների հետ կապված մանրամասներ հաղորդել չեմ կարող»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ