Միացյալ Նահանգները 38.5 մլն դոլար կհատկացնի սոցցանցերի հրապարակումների գլոբալ արխիվ ստեղծելու համար


19:00 , 21 մայիս, 2019

Միացյալ Նահանգները մտադիր է արխիվ ստեղծել, որը կներառի սոցցանցերի օգտատերերի 350 մլրդ հրապարակումները: Այդ մասին հաղորդում է RT-ն՝ հղում անելով երկրի ռազմածովային նախարարությանն ուղղված ուսումնասիրության դիմումին:

Ըստ առկա տեղեկությունների՝ նման արխիվի ստեղծման համար Վաշինգտոնը պատրաստ է 38.5 մլն դոլար ծախսել: Այն կներառի 100 երկրների առնվազն 200 միլիոն յուրահատուկ օգտատերերի մեկնաբանությունները: Արխիվում նշվելու է օգտագործողի անունը և հրապարակման ամսաթիվը:

Պարզաբանվում է, որ այս արխիվը ամերիկյան կողմին անհրաժեշտ է լեզվական համայնքների էվոլյուցիայի մոդելավորման, հասարակական դինամիկայի և մտքերի կոլեկտիվ արտահայտման նոր տեսակը հասկանալու համար: