5-ամյա աղջկա մոտ մահացու հիվանդության առկայությունը բացահայտվել է լուսանկարի օգնությամբ


17:22 , 21 մայիս, 2019

Քելի Փերենը ավստրալական Քվինսլենդ նահանգից 5-ամյա դստեր լուսանկարում քաղցկեղային ուռուցքի նշաններ է հայտնաբերել, տեղեկացնում է Seven News լրատվական պորտալը։

Քելին դստեր լուսանկարները դիտելիս նրա ձախ բիբում տարօրինակ սպիտակ փայլ է նկատել։ «Դրա բացատրությունը չկարողացա գտնել։ Ես հարցնում էի մարդկանց՝ տեսնո՞ւմ են արդյոք արտասովոր լույս նրա աչքերում, բայց ոչ ոք դրան նշանակություն չէր տալիս»,- ասել է նա։

Բարեբախտաբար, Քելին ժամանակին է դիմել բժիշկների, ինչի արդյունքում երեխայի մոտ աչքի ցանցաթաղանթի չարորակ ուռուցք է ախտորոշվել։ Վիրահատության միջոցով աղջկա հիվանդ աչքը հեռացրել են։ Հիմա երեխան լավ է զգում։