Ուկրաինայի առաջին տիկինը բոլորին շշմեցրել է իր հագուստով. ահա թե ինչով է նա եկել երդման արարողությանը (Photo)


19:30 , 21 մայիս, 2019

Մայիսի 20-ին Վերին Ռադում տեղի է ունեցել Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությունը: Այսպես՝ Ուկրաինայի նորընտիր նախագահը պաշտոնապես գործի է անցել: Դե իհարկե, ուշադրության կենտրոնում է նաև նրա ընտանիքը և հատկապես կինը՝ Ելենա Զելենսկայան:

Նորաձևության քննադատներն արդեն հասցրել են քննադատել 41-ամյա առաջին տիկնոջ ոճը: Ամուսնու երդման արարողության համար Ելենան ընտրել էր սպիտակ դասական կոստյում, որը Արտեմ Կլիմչուկի հավաքածուից է: 

Ելենան հագուստը լրացրել է բաց կաթնագույն բարձրակրունկ կոշիկներով և դասական սանրվածքով:

Առաջին տիկնոջ զգեստը ծնկերից ներքև է եղել, իսկ երկկողմանի բաճկոնը ծածկում էր ուսերը: Զարդերը ոսկեգույն էին: