Ափսոս էին բոլոր այն պատգամավորները, ում Փաշինյան Նիկոլը օրենսդիրից վերածեց դատարանի շենքի հավաքարարի


12:58 , 21 մայիս, 2019

Զուտ մարդկայնորեն ափսոս էին բոլոր այն պատգամավորները, ում Փաշինյան Նիկոլը օրենսդիրից վերածեց դատարանի շենքի հավաքարարի ելք ու մուտքը փակողի: Սա իրական դժբախտություն է: Խորհրդարանական երկրի մանդատավորներին ի՞նչ աստիճանի պետք է առաջնորդը հատակ իջնեցներ, որ այդ մարդիկ այս տխուր իրավիճակում հայտնվեին: 

Հատկապես ափսոս էին իրավագիտության հետ կապ ունեցողները, որ լսարանում՝ ուսանողների առջև, և ամբիոնում՝ կոլեգաների առջև, ստիպված են գլուխ խոնարհել, որովհետև իրենք բոլորից լավ գիտեն՝ սահմանադրական կարգի տապալման մասնակիցներ են: Իսկ իրավագիտության մասին իրենց խոսքն ու դասախոսությունները առ ոչինչ են այսուհետ, քանզի հնարավոր չէ սովորեցնել, քարոզել մի բան, հրապարակայնորեն անել տրամագծորեն հակառակ մեկ այլ բան: Եվ ինչքան էլ հետո ասեն, թե ֆիկտիվ մասնակցություն են ունեցել, միևնույնն է, այս խարանից ազատվել չի լինելու: Ինչպես ասում են, պատմությունը մարդկանցից հիշաչար է: