Ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով


09:31 , 22 հունիս, 2013

Եղանակը՝ հանրապետության տարածքում.

Հունիսի 22-ի գիշերը Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 22-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։

Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 22-25-ը կբարձրանա 8-10 աստիճանով:

Եղանակը՝ Երևանում.

Հունիսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի՝ հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան 39.00C (1961 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան 7.10C (1978 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան 22.30C