Կոնստանտին Տեր-Նակալյան. Միջադեպ եղել է միայն մամուլի էջերում


12:30 , 21 մայիս, 2019

Panorama.am-ը գրում է.

«Արթուր Իսպիրյանի հետ կապված միջադեպ եղել է միայն մամուլի էջերում, այնտեղ, որտեղ ես էի, միջադեպ չի եղել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ խոսելով երեկ Կասկադում տեղի ունեցածի մասին։

Տեր-Նակալյանն ընդգծեց, ոչ քաշքշուկ է եղել, ոչ էլ հայհոյանքներ են հնչել, ինչի մասին փաստել է նաև Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանն իր հարցազրույցներից մեկում։

«Բայց եթե ասում են, ինչ-որ բան է եղել ու ոստիկանությունն էլ արագ արձագանքում է, այդ տարածքում տեսախցիկներ կան, ու Արթուր Իսպիրյանի կինն էլ թանգարանի տնօրենն է, ինչո՞ւ չեն նայում այդ տեսագրությունները։ Թող ցույց տան, որ մենք բարբարոսաբար հարձակվել ենք խեղճ տղամարդու վրա, որ եղել է երեխաների հետ։ Սա համարում եմ նիկոլական հերթական ցինիզմներից մեկը, որի նպատակն է ջրել թոռների  հետ շրջող Հրանտ Մարգարյանի վրա հարձակման թեման»,-կարծիք հայտնեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ