«Ժողովուրդ». Ցմահ դատապարտյալ Հազրոյանի մահը ինքնասպանություն չի՞ եղել


08:57 , 22 հունիս, 2013

Հունիսի 19-ին Հայաստանի ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ, ինքնասպան եղած 22-ամյա Մանվել Հազրոյանը, հարազատների պնդմամբ, ինքնասպան չի եղել։ Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հավելում. «Նա ցանկացել է ինչ-որ բացահատումներ անել։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Հազրոյանի հորաքույրը։ «Մանվելի վերքը պարանի վերք չէ, այլ սուր գործիքով է արված։ Նրան գրիմ են արել ու լեյկոպլաստով հավաքել։ Նա որոշել էր ողջ ճշմարտությունը պատմել, դրա համար տարել են մենախուց և արել այն, ինչ ուզել են։ Այսօր տղայի թաղումն է, և մենք անձամբ նկարելու ենք, որ բոլորը տեսնեն, գոնե այդ հրեշների արածը պարզ լինի, ու արդարությունը վերականգնվի»։ Մանրամասները կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: