Լրագրողուհու մուտքը Կաննի կինոփառատոն արգելել են կոշիկների պատճառով


05:07 , 21 մայիս, 2019

Ամերիկյան Variety պարբերականի լրագրողուհի Կլաուդիա Էլերին չեն ցանկացել թողնել Կաննի կինոփառատոն ցածրակրունկ կոշիկների պատճառով:

Լրատվամիջոցի ներկայացուցիչը միջադեպի հետ կապված դժգոհել է սոցցանցում:

Նա բացատրել է, որ մուտքի մոտ նրան կանգնեցրել են հսկիչները, քանի որ եղել է բալետկաներով:

Նա նշել է, որ վախեցրել է հսկիչներին՝ ասելով, որ միջադեպի տեսանյութը կհրապարակի Variety-ի կայքում, ինչից հետո նրան ներս են թողել:

Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի 72-րդ կինոփառատոնը, տարվա հիմնական իրադարձություններից մեկը, որի մրցութային ծրագրում այս տարի աստղային ռեժիսորական կազմ է հավաքվել: