Դեռահասը պատահականորեն հայտնաբերել է նախապատմական կենդանու մնացորդներ


04:08 , 21 մայիս, 2019

ԱՄՆ-ի Այովա նահանգում դեռահասը հայտաբերել է նախապատմական շրջանի կենդանու մնացորդներ։

Երիտասարդը ֆերմայի տարածքում նետ է փնտրելիս եղել, երբ հայտնաբերել է 76 սմ երկարության ոսկոր։ Հողի սեփականատերերը կապ են հաստատել Այովայի համալսարանի ներկայացուցիչների հետ և նրանց են ուղարկել գտածոյի լուսանկարները։ Գիտնականները պարզել են, որ այն մաստոդոնտի մնացորդ է։ Այս կենդանին անհետացել է ավելի քան 10 հազար տարի առաջ։

Ֆերմերները գտածոն նվիրաբերել են Այովայի համալսարանի հնէաբանության թանգարանին։ Նրանք ցանկացել են գաղտնի պահել իրենց անունները, որպեսզի կողմնակի մարդիկ չներխուժեն իրենց տարածք։ Մոտ 30 տարի առաջ նրանք իրենց հողատարածքում հայտնաբերել էին նաև մամոնտի մնացորդներ։

Մաստոդենտները պատկանում են կաթնասունների ընտանիքին։ Նրանք մամոնտներից և փղերից տարբերվում են իրենց ատամների հատուկ կառուցվածքով։