Բակո Սահակյանը՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին


22:30 , 20 մայիս, 2019

Panorama.am-ը գրում է.

«Ցանկալի է, որ այս կամ այն նման հանձաժողովներում ներգրվված լինեն մարդիկ, ովքեր  մասնագիտորեն իրավիճակի են իրենց ծառայությամբ, գործունեությամբ օգնելու՝ եթե կան չբացահայտված պահեր, բացահայտել, եթե կան լրացուցիչ ճշտումներ մտցելու կարիք, մտցնեն այդ ճշտումները»,- ՀՀ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու համար:

Բ. Սահակյանն ասաց, որ վարչապետն իրավասու է հանդես գալ այդպիսի առաջարկությամբ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ