Ուկրաինայի վարչապետը հայտնել է հրաժարականի որոշման մասին


21:00 , 20 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտնել է հրաժարական տալու իր որոշման մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես չորեքշաբթի կառավարության հերթական նիստից հետո հրաժարական տալու որոշում եմ կայացրել»,- հայտարարել է Գրոյսմանը Կիևում ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Նա հավելել է, որ նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի ազգին ուղղված ուղերձում պարտավորեցրել է կառավարությանը հրաժարական տալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ