«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը կապվել է Բակո Սահակյանի հետ և խնդրել այսպիսի հանդիպում. Դավիթ Բաբայանը՝ ԱԺ-ում ընթացող հանդիպման մասին


20:10 , 20 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովում Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության հետ, քննարկելու են երկու խորհրդարանների փոխգործակցության հարցեր: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

«Մենք ընդհանրապես միշտ էլ արժևորել են բոլոր ուժերի հետ համագործակցությունը: ԱԺ շենքում առաջին անգամ է «Իմ քայլի» հետ հանդիպում, բայց խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպում եղել է»,-ասաց նա և նշեց, որ այս պահին մյուս խմբակցությունների հետ հանդիպում նախատեսված չէ:

«Հայաստանի և Արցախի միջև որևէ տարաձայնություն չի եղել և չի էլ լինելու, սա լավ իմացեք: Արցախը ոչ հեղափոխական է, ոչ հակահեղափոխական, ընդհանրապես մենք մի հայրենիք ենք, բայց դեռևս երկու տարբեր պետություն, և մեկը մյուսի գործերին չպետք  է խառնվի, քանի որ բերելու է վատ հետևանքների»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ