Թուրքիան Ռուսաստանի օդային տարածքով դիտորդական թռիչք կիրականացնի


21:20 , 20 մայիս, 2019

Ermenihaber.am-ը գրում է.

Մայիսի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի օդուժին պատկանող բեռնափոխադրող ռազմական CASA CN-235 ինքնաթիռը դիտորդական թռիչքներ կիրականացնի Ռուսաստանի օդային տարածքում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ ինքնաթիռի մեջ լինելու են նաև ռուս մասնագետներ, որոնք հետևելու են, որ թռիչնքն իրականացվի ըստ այն չափանիշների, որոնց շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Նշենք, որ «Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմիցԽ Իսկ ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով։