Չինաստանում պանդաներին տարբերելու համար հավելված են ստեղծել


22:00 , 20 մայիս, 2019

Հսկայական պանդաների պահպանության և ուսումանսիրության չինական կենտրոնը կենդանիներին տարբերելու հավելված է ստեղծել, հաղորդում է Xinhua-ն։

Գիտնականների խոսքով՝ դա թույլ կտա առավել հստակ տեղեկություն ստանալ պանդաների պոպուլյացիայի, տարիքի, սեռի, ինչպես նաև ծնելիության և մահացության մասին։ Խոսքը նախևառաջ վերաբերում է վայրի պանդաներին։

Մասնագետները ներբեռնել են հսկայական պանդաների 120 հազար լուսանկար և կենդանիների հետ տասը հազար տեսագրություն։