Եթե առաջիկայում կոնկրետ անուններ չհնչեն «դավաճանությունը» կանխելու համար, ապա վարչապետը պետք է հրաժարական տա


15:20 , 20 մայիս, 2019

ՀՀ վարչապետը բավականին ծանր մեղադրանք է հղել «որոշ շրջանակների»: Ասում եմ՝ որոշ, որովհետև ակնարկեց, բայց հստակ չասաց: Մեղադրանք՝ «երկիր ծախելու», դավաճանության մեջ:

Եթե այս մասին խոսեր քաղաքական գործիչ, ինչ-որ հանրային դեմք, կոչ կանեի՝ դիմեր դատախազություն և այլն, բայց այս մասին խոսում է վարչապետը: Ու հիմա ստեղծված իրավիճակում, եթե առաջիկայում կոնկրետ անուններ չհնչեն, համապատասխան կառույցները գործողություններ չիրականացնեն «դավաճանություն» կանխելու համար, ապա վարչապետին այլ քայլ չի մնա, քան հրաժարական տալ իր պաշտոնից: