Լիլիթ Մակունցը՝ Freedom House-ի կողմից Փաշինյանի քայլը պոպուլիզմ է անվանելու մասին


14:50 , 20 մայիս, 2019

Analitik.am-ը գրում է.

Այսօր՝ մայիս 20-ին, վարչապետ Փաշինյանի մոտ դատաիրավական հարցերով աշխատանքային խորհրդակցությունից հետո Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, հայտարարեց, որ Հայաստանում վարչապետ կոչով դատարաններն արգելափակելը Սահմանադրական կարգի տապալում չէ և այն բխում է այն հեղափոխական փոփոխությունների տրամաբանությունից, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջվանից սկսած:

Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպությունների քննադատություններին, մասնավորապես նրան, որ Freedom House-ը Փաշինյանի քայլը պոպուլիզմ է անվանել, Մակունցը նշեց, որ միջազգային կառույցները այս պահին չեն շտապում գնահատականներ հնչեցնել ժողովրդի կողմից արդարադատության իրականացման պահանջին, ինչը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն ըմբռնումով է մոտենում հանրութան պահանջին՝ ունենալու ՀՀ-ում անկախ դատական իշխանություն, վերափոխված դատաիրավական համակարգ: