Անմեղսունակությո՞ւն, թե՞ ծրագրված գործողություն


14:20 , 20 մայիս, 2019

Մշտապես վիճել եմ այն մարդկանց հետ, ովքեր պնդել են, որ «թավշյա հեղափոխությունը» թուրք–ադրբեջանական անուղղակի աջակցությամբ նախագիծ է։

Իշխանափոխությունը հանրային պահանջ էր, և այն տեղի ունեցավ։ Այլ հարց է, որ նոր իշխանավորների դատարկության, քաղաքականապես անմեղսունակության ու էկլեկտիկության արդյունքում շահում են մեր թշնամիները։ Շահում են «ժողովրդի վարչապետի» գործուն միջամտությամբ։

Ես կարծում եմ, որ այդպես ստացվում է, իսկ ընդդիմախոսներս համոզված են, որ այս ամենը թուրք–ադրբեջանական ծրագրված գործողություն է։ Քանի գնում, ընդդիմախոսներիս հակաճառելու փաստարկներս սպառվում են։