«Լուսավոր Հայաստան»-ը ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար նախաձեռնել է ստորագրահավաք


14:40 , 20 մայիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում է կայացրել հրավիրել Ազգային ժողովի  արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։ 

«ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ