Ի՞նչ է անում հեղափոխական առաջնորդը, երբ չի ստանում ցանկացածը. Թոմաս դը Վաալ


14:20 , 20 մայիս, 2019
Panorama.am-ը գրում է.

«Երբ հեղափոխական առաջնորդը չի ստանում այն, ինչ ցանկանում է, արդյո՞ք նա գնում է մանրակրկիտ բարեփոխումների ճանապարհով, թե՞ վերսկսում է հեղափոխությունը։ Անհանգստացնող նշաններ, որ Փաշինյանն Հայաստանում գնում է երկրորդ ուղիով»,-այս մասին թվիթերում գրել է Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը՝ անդրադառնալով այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ դատական համակարգում վիրահատական միջամտություններ են անհրաժեշտ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 8.30-ից քաղաքացիները արգելափակել էին Հայաստանի դատարանների մուտքերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ