Դատական համակարգի և դատավորների փոփոխության՝ Նիկոլ Փաշինյանի 5 կետերը


12:53 , 20 մայիս, 2019

Առաջին՝ բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի քաղաքական կապերի, գույքային վիճակի, նախորդ շրջանում գործունեության մասին:

Երկրորդ՝ ՄԻԵԴ որոշումներով հաստատված քաղաքացու իրավունքների խախտումներ արած բոլոր դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն:

Երրորդ՝ բոլոր դատավորները, որ գիտեն՝ չեն կարող անաչառ ու օբյեկտիվ լինել, պետք է հրաժարական տան:

Չորրորդ՝ անցումային արդարադատության ներդրումը կենսական անհրաժեշտություն է ՀՀ համար:

Հինգերերոդ՝ ԱԺ-ում պետք է օրենսդրական աշխատանք կատարվի՝ անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե անհրաժեշտ լինի, պետք է Սահմանադրական փոփոխություններ ու համաժողովրդական հանրաքվեներ անցկացնել: