«Այսօր՝ վաղ առավոտյան, կայծակի հարվածից Չարբախում այրվել է տրոլեյբուս. ուղևորներին տարհանել և հրդեհը մարել են կուրսանտները». Ա. Հովհաննիսյան


11:00 , 20 մայիս, 2019

Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: 
Այսօր՝ վաղ առավոտյան, կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել: 

Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժծառայության պետը փրկել էին «Զինուժ» ծրագրի օպերատորի կյանքը: