Անցումային արդարադատության մասին


10:59 , 20 մայիս, 2019

Ամենակարող անցումային արդարադատության մասին հեքիաթներն այս իշխանություններին պետք են՝

1. սեփական իշխանության ամրապնդման և ընդդիմախոսների դեմ պայքարելու համար,

2. հօգուտ իշխանավորների ու նրանց մերձավոր նեղ շրջապատի սեփականության վերաբաշխման համար,

3. սեփական ապաշնորհ կառավարումն այլ երևույթով բացատրելու և հանրությանը միֆերով կերակրելու համար (ա՛յ, կլինի անցումային արդարադատություն, կյանքը կդառնա մեղր, թե չէ չենք կարողանում նորմալ աշխատել, քանզի ժողովրդի իշխանությունը չի հաստատվել դատարաններում (հետագայում՝ բանկերում, մասնավոր հիմնարկներում և այլն)։

Ի դեպ, անցումային արդարադատության կարիք լինելու է, բայց իշխանափոխությունից հետո, քանզի սրանց արածներն առանց անցումային արդարադատության հնարավոր չի լինելու շտկել։

Անցումային արդարադատությամբ հանրային համերաշխություն պետք է հաստատել, այլ ոչ թե «վհուկների որս» և հանրության պառակտում կազմակերպել, բայց սա ՝հետագայում։ Հիմա պետականության փլուզումներ թույլ չտալու կամ դրանք հնարավորինս մեղմելու փուլն է։

Հ.Գ. Հետաքրքիր է, ինչքա՞ն գումար ու այլ ռեսուրսներ պետք է ծախսեին մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկու պետությունները, որ Հայաստանում նման իրավիճակ ստանային։

Համոզված եմ, որ ինչքան էլ ծրագրեին ու ինչքան էլ ծախսեին, այսպիսի արդյունք չէին ունենա։