Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան, սակայն վայր ընկավ (Video)


09:10 , 20 մայիս, 2019

Shantnews.am-ը գրում է.

Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները խոչընդոտեցին։ Դատավորը վայր ընկավ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, առավոտյան ցուցարարները մեքենաներով արգելափակել են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան տանող մուտքը։ Ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել դատավոր Դավիթ Բալայանին մուտք գործել աշխատավայր։