Ավտոմեքենայի զննության գործընթացը որևէ առնչություն չի ունեցել Վիտալի Բալասանյանի հետ. Ոստիկանություն


02:45 , 20 մայիս, 2019

Aysor.am-ը գրում է.

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել է, որ խուզարկության գործընթացը որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։

«Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել», - Facebook-ի իր էջում գրել է Ա.Ահարոնյանը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան դեռ շարունակում է մնալ Երևանի Ավան վարչական շրջանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։