Գիտնականը բացատրել է, թե որն է «Գահերի խաղը» հեռուստասերիալի հաջողության պատճառը


07:43 , 20 մայիս, 2019

Ամերիկաբնակ գերմանացի պատմաբան, միջնադարագետ Ռիչարդ Ուտցը կարծում է, որ «Գահերի խաղը» հանրահայտ հեռուստասերիալում հանդիպող բռնության ու սեքսի տեսարանները, որոնց համար հաճախ են քննադատում սերիալի ստեղծողներին, գեղարվեստական առումով արդարացված են և բարդություն են հաղորդում սյուժեին, իսկ հեռուստաշոուի հաջողությունը նա բացատրել է նրանով, որ այն հարմարեցված է տարաբնույթ լսարանի համար:

«Իհարկե, կլինեն հեռուստադիտողներ, որոնք դիտում են «Գահերի խաղը» դրանում առկա սեքսի և բռնության համար, ինչն էլ ակնկալում ենք միջնադարից, սակայն կան նաև ավելի բարձր պահանջմունքներով հեռուստադիտողներ, որոնք կդիտեն սերիալը դրա բարդության համար և կգնահատել այն փաստը, որ պատումի մեջ անգամ բռնություն ու սեքս են ներառված»,- ասել է Ուտցը РИА Новости-ի հետ զրույցում:

Պատմաբանը հիշատակել է սեռուստասերիալի այն դրվագը, երբ հոգեկան շեղումներ ունեցող Ռեմսի Բոլթոնը բռնաբարում է Սանսա Սթարքին:

«Չեմ կարծում, որ այդ տեսարանն արդարացված չէ: Սանսայի ուղին հիասթափությունն է աշխարհի ռոմանտիկական, ոչ ռեալիստական ընկալումից, այն է՝ փայլուն զենքուզրահով ասպետներ, որոնք փրկում են քնած գեղեցկուհիներին: Նրա հորը գլխատել են, նրան առևանգել են, սպանել են մորն ու եղբայրներին, երկու անգամ ստիպողաբար ամուսնացրել են և այլն»,- ասել է մասնագետը՝ պարզաբանելով, որ այդ տեսարանը գեղարվեստական միջոց է, որն օգնում է կերպարների բազմակողմանի ընկալմանը:

Ջորջ Մարտինի «Սառույցի ու հրո երգ» գրքի հիման վրա նկարահանվող « Գահերի խաղը» հռուստասերիալն արդեն պատմության մեջ ամենահայտնիներից է դարձել, այն 47 «Էմմի» է ստացել, ինչը ռեկորդային թիվ է: