Կարճ ասած՝ մալադեց մեզ, որ մեր ձեռով անում ենք մեր թշնամիների ուզածը


01:48 , 20 մայիս, 2019

Մեկ այլ բան էլ կա: Գործադիր իշխանության ղեկավարն իր կողմնակիցներին կոչ է անում 8:30-ից կաթվածահար անել դատական իշխանության աշխատանքը: Ինքը, ասում է, կեսօրին կմտնի եթեր, կասի, թե ինչ է, ինչ չէ: Ինչ կամ ինչեր կարող են լինել 8:30-ից մինչև 12:00-ի միջակայքում, կյանքը ցույց կտա: Բայց տեսականորեն ինչ ասես, կարող է լինել: Եթե, ասենք, դատարան շրջափակողներից մեկն էլ դատարանում պոտենցիալ գործ ունեցող մի կիսապաշտոնանկ արված «պրոֆեսիալ հեղափոխական» է: 

Այսօր նրան դատարաններն են խանգարում, վաղը կխանգարեն «Պողոսը կամ Պետրոսը», ու միշտ էլ կգտնվի խանդավառություն ցուցադրող «ժողովուրդ», որը պատրաստ է հաշվեհարդար տեսնել ու հոշոտել ցանկացածին: Հրանտ Մարգարյանի վրա կատարված հարձակումն ընդամենը լրացուցիչ հաստատում է այդ տարբերակը: 

Կարճ ասած՝ մալադեց մեզ, որ մեր ձեռով անում ենք մեր թշնամիների ուզածը: Պատրաստվում ենք իրար «փոր թափել» հանուն ինչ-որ մեկի իշխանության: 

Մենակ խնդրում եմ ինձ «ժողովրդի իշխանության» մասին առասպելներ չպատմեք: «Ժողովրդի իշխանությունը» էնպիսի բաների է հավանություն տվել, որ էլ ասելու չէ: Իմացողները գիտեն ու կհիշեն, չիմացողներին էլ... Աստված երկար կյանք տա, հալբաթ կիմանան: