Բժիշկները բացատրել են, թե ինչու չի կարելի անկողինը հարդարել արթնանալուց անմիջապես հետո


04:07 , 20 մայիս, 2019

Բժիշկները նախազգուշացնում են, որ արթնանալուց անմիջապես հետո անկողինը հարդարելու սովորությունը կարող է նպաստել ալերգիայի, ինչպես նաև ասթմայի զարգացմանը Dermatophagoides փոշու տզերի բազմացման հետևանքով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Մեծ Բրիտանիայում անցկացված ուսումնասիրությանը:

Բրիտանական հետազոտողների խոսքերով՝ ցանկացած մարդու մահճակալում առկա փոշու տզերի արտազատումը որոշ մարդկանց մոտ կարող է լուրջ ալերգիկ ռեակցիաների, օրինակ՝ ասթմայի, ատոպիկ դերմատիտի, ալերգիկ ռինիտի, կոնյունկտիվիտի զարգացման պատճառ հանդիսանալ: Նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով, ցանկացած մարդու անկողնում գիշերային քնից հետո շուրջ մեկուկես միլիոն փոշու տզեր կան: Անկողինն անմիջապես արթնանալուց հետո հարդարելու դեպքում դրանց քանակն էլ ավելի շատ կլինի, պնդում են բժիշկները:

Բանն այն է, որ այդ միկրոօրգանիզմների բազմացման համար իդեալական միջավայր են ջերմ և խոնավ պայմանները, մասնավորապես՝ այդպիսին է անկողինը քնից հետո: Մարդու մարմինը մշտապես խոնավություն է արտազատում մաշկի ծակոտիների և շնչառության միջոցով, հատկապես տաք եղանակին՝ վերմակով փաթաթված վիճակում:

Բժիշկները նշել են, որ արթնանալուց հետո պետք է պատուհանները բացել և օդափոխել անկողինն ու սենյակը: Նվազագույնը 10 րոպե հետո նոր կարելի է հարդարել անկողինը: