Շվեդիայում երկինք բարձրացող լույսի խորհրդավոր սյունը հայտնվել է լուսանկարում


06:09 , 20 մայիս, 2019

Շվեդիայում լուսանկարում պատկերել են դեպի երկինք բարձրացող խորհրդավոր լույսի սյունը: Էսքիլստուն քաղաքի բնակչուհին պատկերը ստացել է ամպրոպի ժամանակ:

Ամպրոպը լուսանկարելիս կնոջ ուշադրությունը գրավել է տարօրինակ պայծառ երևույթը, որը նման չէր կայծակի և ընդամենը մի քանի վայրկյան տևողություն ուներ: Լույսի աղբյուրը, դատելով կադրից, նրա տան մոտակայքում աճող ծառերի ետևում էր: Ցանցում հայտնված նյութերը հետաքրքրել են ուֆոլոգներին և օգտատերերին: Մարդիկ անբացատրելի երևույթը կապում են այլմոլորակայինների հետ և ենթադրում, որ պայծառ լուսարձակումը նրանց կողմից իրենց տեխնոլոգիաների ցուցադրման հետևանք է: