«Իսլամական գործոնն ու նման ահաբեկչական կառույցները կարող են ակտիվանալ նաև հասարակական պառակտումների ժամանակ». Շիրազ Խաչատրյան


18:54 , 19 մայիս, 2019

Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ զրույցում խոսել է Իսլամական պետության՝ մեր տարածաշրջանում ակտիվանալու մասին, որպես առիթ նշելով հնարավոր սրացումները սահմանագծին:

Այնպես չէ, որ սրա հետ համաձայն չեմ, բայց նաև նշեմ, որ իսլամական գործոնն ու նման ահաբեկչական կառույցները կարող են ակտիվանալ նաև հասարակական պառակտումների, մեր պետականության խոցելիության աստիճանի բարձրացման ժամանակ, ինչի միտումները այսօր էլ նկատելի են: Լավ կլիներ, որ նաև այս գործոնները հաշվի առնեին: