Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի նոր հանդիպման հավանականությունը


17:50 , 19 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիրմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նոր հանդիպման անցկացման նախաձեռնությունը պետք է ամերիկյան կողմից լինի: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հիշեցրել է, որ Արգենտինայում 24 ժամվա ընթացքում չեղարկվել է երկու առաջնորդների՝ արդեն համաձայնեցված հանդիպումը: «Այս առումով, իհարկե, նախաձեռնությունը նոր հանդիպման համար պետք է ամերիկյան կողմից լինի», -պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ