Երբ մենք սկսենք բռնությամբ քաղաքական հարցեր լուծել, ապա անմիջապես իրավիճակը Հայաստանում դուրս կգա վերահսկողությունից․ Արման Աբովյան


15:15 , 19 մայիս, 2019
Անվերապահորեն դատապարտում եմ՝ Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպը։ 
Միանշանակ այդ դեպքին պետք է տրվի իրավական գնահատական։
Ախր պետք է հասկանալ մի պարզ բան, երբ մենք սկսենք բռնությամբ քաղաքական հարցեր լուծել ապա անմիջապես իրավիճակը Հայաստանում դուրս կգա վերահսկողությունից։ 
Եվ ի վերջո, մենք պետք է մնանք՝ մարդ, այլ ոչ թե դառնանք՝ գազազած ամբոխ։