«Հիմա կտեսնենք, թե օրենքի առաջ բոլորի հավասարության մասին Փաշինյանի հավաստիացումները որքանով են իրական». Գևորգ Պետրոսյան


13:58 , 19 մայիս, 2019
Խստորեն դատապարտում եմ Հրանտ Մարգարյանի նկատմամբ մի քանի փողոցային դուրսպրծուկների կողմից իրականացված խուլիգանական արարքը:
Փաստորեն, խուլիգանությունը համացանցից իջնում է իրականություն, և ինչպես համացանցում էր անպատժելի, այնպես էլ իրականությունում...
Հիմա կտեսնենք, թե օրենքի առաջ բոլորի հավասարության մասին Փաշինյանի հավաստիացումները որքանով են իրական...
Փաշինյանը նախանձելի վիճակում չէ...
Նա ղեկավարում է մի երկիր, որի սոված ժողովուրդը իր իսկ ապիկար կառավարման շնորհիվ դարձավ նաև իրարատյաց ու միմյանց թշնամի։
Սրանից կործանում կես քայլ է...