20:11 , 21 հունիս, 2013
Հազար լայք ՀԱ-ի այսօրվա վերնագրերից մեկին՝ «Սնանկը գործարան է հիմնում»: Հոդվածը նախկին (՞) ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանի (Տոնուսի Աշոտ) կառուցապատող ընկերության սնանկ ճանաչման, խաբված բնակարանատերերի բողոքի և Վրաստանում ու Մոսկվայում բիզնես ծավալելու մասին է: Միայն Հայաստանի և հայաստանման երկրներում է հնարավոր սնանկ ճանաչվել ու պարտատերին պարտքը վճարելու փոխարեն գործարարությամբ զբաղվել այլ երկրներում: Նորմալ երկրում նման գործարարը կհայտնվեր «ոչ այնքան հեռու վայրում»: