Երևանում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված


11:20 , 19 մայիս, 2019

Մայիսի 19-ին, ժամը 00:41-ին 911 ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 5 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Իսկ մայիսի 18-ին Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի մոտ 10-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից: