Զարհուրելի էր տեսնել և դատապարտելի է թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա կատարված հարձակումը


20:57 , 18 մայիս, 2019

Տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական իշխանությունները կամ հանրային համերաշխությունը իրենց օրակարգից դուրս են դրել կամ կորցրել են դեպքերի վրա իրենց ազդեցությունը:

Զարհուրելի էր տեսնել և դատապարտելի է թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա կատարված հարձակումը: Քաղաքական իշխանությունների պարտավորությունն է րոպե առաջ իրեն տարանջատել դեպի ներքին քայքայում տանող նման փողոցային գործելաոճից և կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում իրավիճակը վերցնել տոտալ վերահսկողության տակ:

Ազատություններն ու իրավունքները ունեն կոնկրետ բովանդակություն և անթույլատրելի է այդ արժեքների գիտակցված և ուղղորդված մանիպուլյացիայի միջոցով հանրային համերաշխության խաթարումը: