Օրհնած խաչեր բաժանվեցին վարորդներին


19:17 , 18 մայիս, 2019

Այսօր առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուն հարակից կանգառներում շաբաթ օրվա համար անսովոր աշխուժություն էր։ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները իրականացնում էին «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Ս. Խաչի երևման տոնին:

Նրանք  Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի և Մ. Մանուշյանի անվան պուրակի հարակից կանգառներում խաչեր ու աղոթաթերթեր բաժամեցին  երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:

Արարատյան հայրապետական թեմից հայտնում են, որ «Խաչի քարոզ» ծրագիրն իրականացվում է արդեն վեցերորդ տարի՝ խաչին նվիրված տոների առթիվ: Այսօր արդեն բազմաթիվ երթուղայիններում կարելի է տեսնել օրհնած խաչերն ու աղոթաթերթերը: