Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները չեն պատկանում Ռուբեն Հայրապետյանին. Օլեգ Մկրտչյան


18:33 , 21 հունիս, 2013

14Դոնեցկի «Մետալուրգ»-ի համասեփականատեր Օլեգ Մկրտչյանը մեկնաբանել է ռուսական և անգլիական մամուլում տարածված այն հրապարակումները, համաձայն որոնց Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների մի մասը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

«Ինձ զարմացնում է մամուլում տարածված այն ինֆորմացիան, համաձայն որի Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների մի մասը իբր թե պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, այն պարագայում, երբ իրավունքների 50%-ը պատկանում է Դոնեցկի «Շախտյորին», իսկ մնացած 50%-ը` ինձ»,- հայտարարել է Օլեգ Մկրտչյանը «Новости-Армения» գործակալությանը:

Նրա խոսքով` այդ իրավունքները ամրագրված են համապատասխան փաստաթղթերով, որոնք կարող են հրապարակվել անհրաժեշտության դեպքում:

Սկզբնաղբյուրը` այստեղ