«Ես 30 տարեկան էի, միայնակ էի, բայց լավ կարիերայով». կինը պատմում է՝ ինչպես անտունի սիրահարվեց


17:45 , 18 մայիս, 2019

Ներկայացնում ենք շվեդ գրող Էմմի Աբրահամսոնին, ով 2006 թ. Ամստերդամ մեկնեց իր ընկերոջ մոտ: Մինչ նրան էր սպասում նստարանին նստած, նրան մոտեցավ Վիկ Քոչուլան:

Աբրահամսոնն անմիջապես խոսեց անծանոթի հետ, թեև արտաքին տեսքից հասկացավ, որ նա փողոցում է քնում:

«Երբ մենք սկսեցինք զրուցել, ես նկատեցի, որ նրա դարչնագույն աչքերն ամենագեղեցիկն են, որոնք ես երբևէ տեսել էի: Բացի դրանից՝ նա ինձ միանգամից ծիծաղեցրեց»,- պատմում է կինը:

Ամուսինները նշում են, որ անմիջապես փոխադարձ ձգողություն զգացին միմյանց հանդեպ և պայմանավորվեցին հանդիպել նույն նստարանին 5 օր հետո:

Քոչուլան ծնունդով Ամերիկայից է, անտուն դարձավ Եվրոպայում ավտոստոպով անհաջող ճամփորդության հետևանքով:

Երիտասարդները նույն նստարանին հանդիպեցին և ամբողջ օրը միասին անցկացրին: Հետո Աբրահամսոնը Վիեննա վերդարձավ, որտեղ այդ ժամանակ ապրում էր՝ իր նոր ընկերոջը հեռախոսահամարը թողնելով: Եվ նա զանգահարեց:

«3 շաբաթ անց նա զանգահարեց և ասաց. «Ողջույն, ես հիմա Վիեննայում եմ»: Նա եկավ ինձ մոտ, և այդ ժամանակից մենք միասին ենք»,- ասում է Էմմին:

 The pair tied the knot in a romantic fairytale castle

Վիկը, ով այդ ժամանակ դժվարությամբ կարողացավ Վիեննայի տոմսի գումար հավաքել, հիմա որպես ինժեներ-մեխանիկ է աշխատում: Կինը պնդեց, որ նա կրթություն ստանա:

Զույգը հիմա 6-ամյա երկվորյակ ունի:

 The pair are now married and have six-year-old twins, Desta and Til