Ի՞նչ արժե ընթրիքը հայտնիների հետ


23:20 , 18 մայիս, 2019

«Հասարակ մահկանացուն» հազիվ թե կարողանա հայտնվել հայտնիների կազմակերպած ընդունելություններին։

Այսպես, մայիսի 16-ին տեղի ունեցած Էլթոն Ջոնի հայտնի ընդունելության համար 6000 դոլար է անհրաժեշտ։ Քվենտին Տարանտինոյի՝ «Մի օր Հոլիվուդում» ֆիլմից հետո տեղի ունեցած փարթիին մասնակցությունը կարող էր 2500 դոլար արժենալ, սակայն Տարանտինոյի մասնակցությամբ amfAR երեկույթին ներկա գտնվելու համար 13500 դոլար է հարկավոր։

Մայիսի 18-ին կայանալիք Vanity Fair պարբերականի հանրաճանաչ ընդունելությունն «արժե» 11000 դոլար, իսկ բացման արարողության «աֆթերփարթին»՝ 2500 դոլար։ «Մեռածները չեն մեռնում» ֆիլմի բացման արարողությանը ներկա գտնվելու և դիտելու համար օթյակում տոմսի համար 2500 դոլար է անհրաժեշտ, իսկ սրահում՝ 5500 դոլար։